13:30  ,  9 մայիսի, 2017

Էժենի Բուշարը հաղթել է Մարիա Շարապովային (ֆոտոշարք)

Ռուսաստանցի Մարիա Շարապովան թենիսի Մադրիդի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է Էժենի Բուշարին եւ լքել պայքարը: Կանադացի թենիսիստուհին հաղթել է 2 ժամ 51 րոպեում՝ 7:5, 2:6, 6:4:

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Բուշարը կմրցի գերմանացի Անժելիկա Կերբերի հետ:

Հիշեցնենք, որ սա Մարիա Շարապովայի երկրորդ մրցաշարն էր որակազրկումից հետո: Մելդոնիումի օգտագործման համար 30-ամյա մարզուհին որակազրկվել էր 15 ամսով եւ նախորդ ամիս կորտ վերադարձավ Շտուտգարտի մրցաշարում, որում հասավ մինչեւ կիսաեզրափակիչ:

The Times-ի համաձայն՝ Շարապովան ստացել է Բիրմինգհեմի մրցաշարի մասնակցության հատուկ wild card: Մրցաշարը կանցկացվի հունիսի 19-25-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում