21:44  ,  8 մայիսի, 2017

Միհրան Հարությունյանը Պոլ Պոգբայի հետ (ֆոտո)

Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Լոնդոնում հանդիպել էր «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Սոցիալական ցանցերում հայտնվել է նաեւ Միհրան Հարությանի լուսանկարը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 0:2 հաշվով պարտվել է «Արսենալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում