Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Մախաչկալայի «Անժին» հյուրընկալեց Մոսկվայի «Լոկոմոտիվին»: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը տնային խաղում բավարարվեց ոչ ոքի արդյունքով: «Անժիի» դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն:
«Անժին» 30 միավորով 11-րդ տեղում է, «Լոկոմոտիվն» ունի 36 միավոր եւ 8-րդն է:
Ռուսաստանի առաջնություն, 27-րդ տուր
«Անժի» - «Լոկոմոտիվ»՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում