19:52  ,  8 մայիսի, 2017

Գրիգորյանի գլխավորած «Անժին» Յուրչենկոյի հետ չհաղթեց «Լոկոմոտիվին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Մախաչկալայի «Անժին» հյուրընկալեց Մոսկվայի «Լոկոմոտիվին»: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը տնային խաղում բավարարվեց ոչ ոքի արդյունքով: «Անժիի» դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն:

«Անժին» 30 միավորով 11-րդ տեղում է, «Լոկոմոտիվն» ունի 36 միավոր եւ 8-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Անժի» - «Լոկոմոտիվ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս