18:22  ,  8 մայիսի, 2017

Ֆրանսիացի պաշտպանը բուժզննում է անցել «Ռեալում» եւ կստանա 10 միլիոն եվրո

19-ամյա ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»: Ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել Արքայական ակումբում եւ կկնքի տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր, հաղորդում է իսպանական AS-ը:

Այս մրցաշրջանում Թեո Էրնանդեսը վարձավճարով հանդես է գալիս իսպանական «Ալավեսում», սակայն նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին», որը կստանա 40 միլիոն եվրո: Էրնանդեսին ձեռք բերելու ցանկություն ուներ նաեւ «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում