Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի վերջին խաղում «Մարսելը» տանը 2:1 հաշվով հաղթել է «Նիցային»: Հյուրերի միակ գոլը խփել է իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին, որը կարիերայում առաջին անգամ 15 գոլի հեղինակ է դառնում մեկ առաջնությունում:
«Նիցան» 77 միավորով երրորդ տեղում է, իսկ «Մարսելը» 58 միավորով 5-րդն է:
Հիշեցնենք, որ Մարիո Բալոտելին նախկինում խաղացել է նաեւ «Ինտերում», «Մանչեսթեր Սիթիում», «Միլանում» ու «Լիվերպուլում»:
Ֆրանսիայի առաջնություն, 36-րդ տուր
«Մարսել» - «Նիցա»՝ 2:1
Բաֆետիմբի Գոմիս, 21, Պատրսի Էվրա, 66 – Մարիո Բալոտելի, 50
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում