01:09  ,  8 մայիսի, 2017

Մարիո Բալոտելին սահմանել է արդյունավետության անձնական ռեկորդ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի վերջին խաղում «Մարսելը» տանը 2:1 հաշվով հաղթել է «Նիցային»: Հյուրերի միակ գոլը խփել է իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին, որը կարիերայում առաջին անգամ 15 գոլի հեղինակ է դառնում մեկ առաջնությունում:

«Նիցան» 77 միավորով երրորդ տեղում է, իսկ «Մարսելը» 58 միավորով 5-րդն է:

Հիշեցնենք, որ Մարիո Բալոտելին նախկինում խաղացել է նաեւ «Ինտերում», «Մանչեսթեր Սիթիում», «Միլանում» ու «Լիվերպուլում»:

Ֆրանսիայի առաջնություն, 36-րդ տուր

«Մարսել» - «Նիցա»՝ 2:1

Բաֆետիմբի Գոմիս, 21, Պատրսի Էվրա, 66 – Մարիո Բալոտելի, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով