09:11  ,  8 մայիսի, 2017

Միհրան Հարությունյանը ներկա է եղել «Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին (ֆոտո)

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Լոնդոնում ներկա է եղել «Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղին: Այդ մասին 28-ամյա ըմբիշը հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով տեսանյութ ու լուսանկար:

Հիշեցնենք, որ հանդիպումից առաջ Միհրան Հարությունյանը հանդիպել էր «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: «Մանչեսթեր Յունայթեդն» այդ խաղում պարտվել էր 0:2 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 61 րոպե:

#arsenal #manchester

A post shared by Migran Arutyunyan (@maestro_migran) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս