12:53  ,  7 մայիսի, 2017

Եվրոպայի առաջնություն. Չալյանն ու Մանուկյանը մեկնարկեցին հաղթանակով, Ալեքսանյանը եւ Քոչարյանը՝ պարտությամբ

Սերբիայում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ՝ Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյան (85 կգ):

Կարապետ Չալյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեց 6:2 հաշվով հաղթեց սերբ Վիկտոր Նեմեսին: Չալյանի հաջորդ մրցակիցը կլինի թուրք Էմրե Կուշը:

Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում 2:1 հաշվով ուժեղ գտնվեց վրացի Ռոբերտ Կոբիաշվիլուց, իսկ 1/8 եզրափակիչում կմրցի սերբ Դեյան Ֆրանկյովիչի հետ, որը պայքարից դուրս թողեց Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Դավիդ Չակվետաձեին (7:4):

Ռաֆայել Ալեքսանյանը որակավորման փուլում 1:6 հաշվով պարտվեց թուրք Մուրատ Դագին:

Սարգիս Քոչարյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ 1:2 հաշվով պարտվելով ուկրաինացի Դիմիտրո Պիշկովին: Եթե Ալեքսանյանին ու Քոչարյանին հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ, նրանք հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ) հաջող հանդես չէին եկել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում