12:10  ,  7 մայիսի, 2017

Եվրոպայի առաջնություն. Այս անգամ մրցավարները եզրափակիչում չկարողացան օգնել Դավոր Շտեֆանեկին

Սերբիայում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 66 կգ քաշային կարգի եզրափակիչում ռուս Արտյոմ Սուրկովը 12:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել սերբ Դավոր Շտեֆանեկի նկատմամբ եւ նվաճել ոսկե մեդալ: Գոտեմարտն ավարտվել է ժամանակից շուտ եւ տվել 5 րոպե 13 վայրկյան:

Հիշեցնենք, որ օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից եւ չմասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի եզրափակիչում Շտեֆանեկը խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով հաղթել էր Միհրան Հարությունյանին:

Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ) հաջող հանդես չէին եկել: Առաջնության վերջին օրը՝ մայիսի 7-ին, պայքարի մեջ կմտնեն Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյան (85 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում