Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրում առաջատար «Մոնակոն» հյուրընկալվեց «Նանսիին» եւ պարտության մատնեց 3:0 հաշվով:
«Մոնակոն» 86 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող ՊՍԺ-ից առաջ է 3 միավոր, մեկ հանդիպում էլ քիչ է անցկացրել:
Առաջնության ավարտին մնացել երկու տուր, «Մոնակոն» մայիսի 17-ին նաեւ կանցկացնի 31-րդ տուրից տեղափոխված հանդիպումը «Սենթ Էթյենի» հետ:
Ֆրանսիայի առաջնություն, 36-րդ տուր
«Նանսի» - «Մոնակո»՝ 0:3
Տոբիաս Բադիլա, 3, ինքնագոլ, Բեռնարդու Սիլվա, 40, Տոմա Լեմար, 86
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում