Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոնական մրցավազքի երկրորդ մասնակից ՊՍԺ-ն ընդունեց «Բաստիային» եւ պարտության մատնեց 5:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին:
ՊՍԺ-ն 83 միավորով հավասարվեց առաջատար «Մոնակոյին», որը երկու հանդիպում քիչ է անցկացրել:
Ֆրանսիայի առաջնություն, 36-րդ տուր
ՊՍԺ - «Բաստիա»՝ 5:0
Լուկաս Մոուրա, 32, Մարկո Վերատի, 35, Էդինսոն Կավանի, 76, 89, Մարկինյոս, 82,
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում