23:15  ,  5 մայիսի, 2017

Կիլիան Մբապեն ընտրել է «Ռեալը»

«Մոնակոյի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հաղորդում է իսպանական Marca-ն: 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը նրա տրանսֆերի համար առաջարկել է 85 միլիոն եվրո, սակայն «Մոնակոն» Մբապեի վերաբերյալ քննարկում է միայն 100 միլիոն եվրոյից սկսվող առաջարկները:

Մբապեին Արքայական թիմի կազմում տեսնելու ցանկություն ունի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ինչը որոշիչ գործոն է եղել ֆուտբոլիստի ընտրությունում:

Մբապեի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում