11:25  ,  5 մայիսի, 2017

Իվան Յագանը Բելգիայում փոխել է ակումբը (ֆոտո)

27-ամյա կիսապաշտպան Իվան Յագանը Բելգիայում փոխել է ակումբը: Հայկական արմատներով ֆուտբոլիստը «Սերկլ Բրյուգեից» տեղափոխվել է «Լյերս», որի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:

«Շատ ուրախ եմ, որ պայմանագիր կնքեցի «Լյերսի» հետ: Ունեի նաեւ այլ առաջարկներ, սակայն այս ակումբն ինձ հրապուրեց իր ամբիցիաներով: Թիմում կա մրցակցություն, ինչն ավելի ուժեղ կդարձնի ինձ: Ամեն ինչ կանեմ, որպեսզի հաջորդ մրցաշրջանում նպաստեմ «Լյերսի» հաջողություններին»,- Յագանի խոսքը մեջբերում է «Լյերսի» կայքը:

Իվան Յագանը Բելգիայի երկրորդ դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Սերկլ Բրյուգեի» կազմում անցկացրել է 68 խաղ եւ խփել 24 գոլ: «Լյերսը» եւս խաղում է Բելգիայի երկրորդ դիվիզիոնում:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում