14:05  ,  4 մայիսի, 2017

Դավիդ Յուրչենկոն՝ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մասին

Դավիդ Յուրչենկոն մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի դռները միշտ բաց են Մախաչկալայի «Անժիի» դարպասապահի համար:

«Այդ նորության մասին քիչ առաջ տեղեկացա Հայաստանի ընկերներիցս: Այնպես որ, դեռ ոչ մեկի հետ չեմ զրուցել: Նախապատվությունը կտամ այն հավաքականին, որը սրտիս մոտ է: Ժամանակը ցույց կտա, թե կոնկրետ որը:

Այն, որ որոշում կայացնելուց հետո համարվելու եմ լեգեոնական, ակումբի հետ վաղուց ենք քննարկել: Որոշումը կկայացնեմ, երբ մանրամասն խոսակցություն լինի»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում «Чемпионат.com»-ը:

Ավելի վաղ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ 31-ամյա Յուրչենկոյին գրկաբաց սպասում են Հայաստանի հավաքականում: Վերջերս ռուսաստանցի դարպասապահը նշել էր, որ չի մերժել Հայաստանի հավաքականին, եւ հայտնել է ազգային թիմում խաղալու ցանկություն, սակայն գործը հրավերի եւ կոնկրետ փաստաթղթերի չի հասել

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով