09:57  ,  4 մայիսի, 2017

4 տարի անց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում գոլ խփած Իգուաինը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոյի» միջեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Մոնակոյում կայացած խաղում Իտալիայի չեմպիոնը 2:0 հաշվով հաղթել էր Իգուաինի դուբլի շնորհիվ: Նախորդ անգամ արգենտինացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում գոլ խփել էր 2013-ին, երբ խաղում էր Մադրիդի «Ռեալում»:

«Մոնակոյի» ու «Յուվենտուսի» միջեւ պատասխան խաղը կկայանա մայիսի 9-ին Թուրինում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում