19:52  ,  3 մայիսի, 2017

«Բարսելոնան» բանակցում է «Լիվերպուլի» կիսապաշտպանի հետ

«Բարսելոնան» բանակցում է անգլիական «Լիվերպուլի» եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հետ, հաղորդում է իսպանական Sport-ը: «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը փորձում է կանխել թիմի առաջատարներից մեկի հեռանալը, սակայն կատալոնական ակումբը պատրաստ է վճարել 65 միլիոն ֆունտ ստերլինգ: 2014 թվականին նույն գնով «Բարսելոնան» «Լիվերպուլից» գնել էր ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերը:

Անգլիայի ընթացիկ առաջնության 28 հանդիպումներում Կոուտինյոն խփել է 10 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

24-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2013-ին «Ինտերից»: Եվրոպայում նա հանդես է եկել նաեւ «Էսպանյոլում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում