00:37  ,  3 մայիսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Ռեալ» - «Աթլետիկո»՝ 3:0, Ռոնալդուի հեթ-տրիկն ու ռեկորդը

ուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով:

10-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի փոխանցումից հետո սլովենացի Յան Օբլակի պաշտպանած դարպասը գրավեց Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացի հարձակվողը 50-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներում, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

73-րդ րոպեին գնդակը «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային փոխանցումից հետո «Աթլետիկոյի» բրազիլացի պաշտպան Ֆիլիպե Լուիսից անդրադարձով հայտնվեց Կրիշտիանու Ռոնալդուի մոտ, որն իր շանսը դարձյալ բաց չթողեց:

86-րդ րոպեին Ռոնալդուն ձեւակերպեց նաեւ հեթ-տրիկ: Գոլային փոխանցման հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը, որը փոխարինել էր Բենզեմային:

Ռոնալդուն նաեւ առաջինն է, ում հաջողվում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի երկու հանդիպումներում անընդմեջ դառնալ հեթ-տրիկի հեղինակ: Նախորդ խաղում նա երեք անգամ գրավել էր «Բավարիայի» դարպասը, «Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթել էր 4:2 հաշվով:

«Աթլետիկո» - «Ռեալ» պատասխան հանդիպումը մայիսի 10-ին է:

Մայիսի 3-ին կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը կանցկացնեն «Մոնակոն» ու Թուրինի «Յուվենտուսը»:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 3:0

Կրիշտիանու Ռոնալդու, 10, 73, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում