23:33  ,  2 մայիսի, 2017

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուի գոլի շնորհիվ «Ռեալը» հաղթում է «Աթլետիկոյին» (առաջին խաղակես)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» ընդունել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է Արքայական թիմը:

10-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի փոխանցումից հետո սլովենացի Յան Օբլակի պաշտպանած դարպասը գրավեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Պորտուգալացի հարձակվողը 50-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներում, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում, առաջին խաղակես

«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:0

Կրիշտիանու Ռոնալդու, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում