22:47  ,  2 մայիսի, 2017

Հայաստանի թիմն՝ աշխարհի փոխչեմպիոն

Շախմատի վետերանների Հայաստանի հավաքականը նվաճել է աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը (50-ից բարձր տարիքային խումբ):

Հունաստանում անցկացված մրցաշարի 9 տուրի արդյունքում թիմային 18 միավորով առաջին տեղը գրավել է Սանկտ Պետերբուրգի թիմը: Հայաստանի հավաքականը՝ Ռաֆայել Վահանյան, Արտաշես Մինասյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց, Կարեն Մովսիսյան կազմով, 15 միավորով գրավել է երկրորդ տեղը, իսկ Անգլիայի առաջին հավաքականը 14 միավորով եզրափակել է լավագույն եռյակը, հաղորդում է chess.am-ը։ 

Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանն ու Սերգեյ Գալդունցն իրենց խաղատախտակների վրա նվաճել են արծաթե մեդալներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում