20:19  ,  2 մայիսի, 2017

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ստամբուլում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել թենիսի Ստամբուլի մրցաշարում։ Առաջին շրջանում մոսկվացի թենիսիստը մրցել է վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլու հետ եւ առավելության է հասել 6:3, 6:7 (2:7), 6:1 հաշվով։

Ստամբուլի ATP շարքի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 439 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում