17:48  ,  2 մայիսի, 2017

Պրոֆեսիոնալ ռինգում Միշա Ալոյանի առաջին մրցակիցը փոխվել է

Պրոֆեսիոնալ ռինգում ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանի առաջին մրցակիցը փոխվել է։ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը մայիսի 11-ին Կեմերովոյում կմրցի Քենիան ներկայացնող Նիկա Օտյենոյի (31-11-0, 13 նոկաուտ) հետ։

«Ալոյանի մրցակիցը կլինի Օտյենոն։ Կվիճարկվի WBA-ի մայրցամաքային գոտին։ Ամբողջ շոուն կանցկացվի Ռուսաստանի մարզերում բռնցքամարտի զարգացման ծագրի շրջանակում»,- ասել է «Պատրիոտ» պրոմոուտերական ընկերության ներկայացուցիչը, փոխանցում է «ТАСС»-ը։

Հիշեցնենք, որ նախապես նշվում էր, որ Միշա Ալոյանը մենամարտելու է Նիկարագուան ներկայացնող Յադեր Կարդսոնի հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում