12:17  ,  1 մայիսի, 2017

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանն առաջադիմել է

Լեւոն Արոնյանն առաջադիմել է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում: Գերմանիայում անցկացված Grenke Chess Classic մրցաշարում տարած տպավորիչ հաղթանակից հետո Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերն առաջադիմել է 3 աստիճան եւ բարձրացել 6-րդ տեղ:

ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում է ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոն: Լավագույն եռյակը եզրափակում է ռուս Վլադիմիր Կրամնիկը:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 2 ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսեսյանը 64-րդն է, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 83-րդը:

ՖԻԴԵ, մայիսի դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2832 վարկանիշ 

2. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2815

3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2811

4. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2802

5. Մաքսիմ-Վաշյե Լագրավ (Ֆրանսիա) - 2795

6. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2789

7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2786

8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2786

10. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2783

64. Սերգեյ Մովսեսյան - 2680

83. Վլադիմիր Հակոբյան - 2667

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում