19:15  ,  30 ապրիլի, 2017

Չեմպիոնների լիգա. «Ռեալ» - «Աթլետիկո» խաղի մրցավարը

Մադրիդի «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի խաղը կսպասարկի անգլիական մրցավարական բրիգադը:

Մայիսի 2-ին «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մարտին Ատկինսոնը, որին եզրերում կօգնեն Ստիվեն Չայդլն ու Ստյուարտ Բարտը, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը: 

Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում Մարտին Ատկինսոնը սպասարկել է 3 հանդիպում: 

«Մոնակո» - «Յուվենտուս» մայիսի 3-ին անցկացվելիք հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական բրիգադը` Միգել Լաոսի գլխավությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում