14:22  ,  18 հուլիսի, 2012

Լյուկ դե Յոնգը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է հոլանդական «Տվենտեի» հարձակվող Լյուկ դե Յոնգին ձեռք բերելու մասին:

Հուլիսի 18-ին Հոլանդիայի ազգային հավաքականի թեկնածուն հինգ տարվա պայմանագիր է ստորագրել գերմանական ակումբի հետ: 21-ամյա հարձակվողի տեղափոխության համար «Բորուսիան» կվճարի 15 միլիոն եվրո:

Հոլանդիայի ավարտված առաջնությունում Դե Յոնգը մասնակցել է 31 խաղի եւ դարձել է 25 գոլի հեղինակ: Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է յոթ հանդիպում, խփել է մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով