12:11  ,  30 ապրիլի, 2017

Շտուտգարտ. Մարիա Շարապովան պարտվել է կիսաեզրափակիչում

Ռուսաստանցի Մարիա Շարապովան չի կարողացել դուրս գալ թենիսի Շտուտգարտի մրցաշարի եզրափակիչ: Կիսաեզրափակիչում ռուս թենիսիստուհին 3 սեթում 6:3, 5:7, 4:6 հաշվով պարտվել է ֆրանսիացի Կրիստինա Մլադենովիչին: Մրցախաղը տեւել է 2 ժամ 39 րոպե:

Եզրափակիչում Մլադենովիչի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Լաուրա Զիգեմունդը, որը պայքարից դուրս թողեց ռումինացի Սիմոնա Հալեպին:

Հիշեցնենք, որ սա Մարիա Շարապովայի առաջին մրցաշարն էր որակազրկումից հետո: Մելդոնիումի օգտագործման համար 30-ամյա մարզուհին որակազրկվել էր 15 ամսով: Շտուտգարտի մրցաշարում նա հաղթել էր իտալացի Ռոբերտա Վինչիին, ռուսաստանցի Եկատերինա Մակարովային ու էստոնացի Անետ Կոնտավեյտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում