11:30  ,  30 ապրիլի, 2017

Վլադիմիր Կլիչկոն առաջին անգամ կրեց 2 անընդմեջ պարտություն (ֆոտոշարք)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն կարիերայի ընթացքում առաջին անգամ կրեց 2 անընդմեջ պարտություն: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում անցկացվել է 41-ամյա ուկրաինացու եւ բրիտանացի Էնթոնի Ջոշուայի միջեւ մենամարտը, որում վիճարկվում էին Ջոշուային պատկանող IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն ու WBA Super ու IBO թափուր գոտիները:

Մենամարտի ընթացքում 2 բռնցքամարտիկներն էլ հայտնվել է նոկդաունում: Նախ 5-րդ ռաունդում Ջոշուան նոկդաուն ուղարկեց Կլիչկոյին, իսկ հաջորդ ռաունդում տեղի ունեցավ հակառակը: Մենամարտն ավարտվեց 11-րդ ռաունդում, որում 27-ամյա Ջոշուան 2 անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, ինչից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը:

Էնթոնի Ջոշուան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրեց 19-րդ մենամարտը եւ 19-րդ անգամ հաղթեց նոկաուտով: Բռնցքամարտի շատ մասնագետների կարծիքով, գերծանր քաշային կարգում ուրվագծվում է նոր ընդգծված առաջատար:

Վլադիմիր Կլիչկոն նախորդ մենամարտում պարտվել էր Փայսոն Ֆյուրիին՝ կորցնելով բոլոր տիտղոսները: Մինչեւ այդ մենամարտը ուկրաինացին չէր պարտվել 11 տարի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում