11:08  ,  30 ապրիլի, 2017

Մաուրո Գեւգեոզյանի առաջին դուբլը Արգենտինայի առաջնությունում

Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության 22-րդ տուրում «Աթլետիկո Տեմպերլեյը» սեփական դաշտում 3:0 հաշվով առավելության է հասել «Ռասինգի» նկատմամբ:

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել ուրուգվահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որն աչքի է ընկել երկրորդ եւ 85-րդ րոպեներին: Գեւգեոզյանն Արգենտինայի առաջնությունում առաջին անգամ է ձեւակերպել դուբլ եւ գոլերի քանակը հասցրել 4-ի:

Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողն այս տարվա հունվարին Կոլումբիայի «Աթլետիկո Բուկարամանգայից» է տեղափոխվել արգենտինական ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով