10:50  ,  30 ապրիլի, 2017

MLS. Յուրա Մովսիսյանը զգուշացվել է

MLS-ի կանոնավոր առաջնության 9-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» մրցակցի դաշտում 0:3 հաշվով պարտվել է «Կանզաս Սիթիին»:

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում հանդես է եկել 60 րոպե, իսկ փոխարինվելուց 5 րոպե առաջ ստացել է դեղին քարտ: «Ռեալ Սոլթ Լեյքը» 8 միավորով 8-րդն է Արեւմտյան գոտում:

«Չիկագո Ֆայրն» առանց Դավիթ Արշակյանի 1:2 հաշվով պարտվել է «Նյու Յորք Սիթիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում