00:35  ,  30 ապրիլի, 2017

«Բարսելոնան» հաղթեց կատալոնական դերբիում

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Էսպանյոլի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Աչքի ընկան ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ու խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը: Սուարեսը դարձավ դուբլի հեղինակ:

«Բարսելոնան» 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի Մադրիդի «Ռեալը», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Էսպանյոլ» - «Բարսելոնա»՝ 0:3

Լուիս Սուարես, 50, 87, Իվան Ռակիտիչ, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում