22:20  ,  29 ապրիլի, 2017

Մյունխենի «Բավարիան»՝ Գերմանիայի չեմպիոն

«Բավարիան» 27-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը: Բունդեսլիգայի 31-րդ տուրում Մյունխենի թիմը հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» եւ հաղթեց 6:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան, հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը, գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը եւ գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը:

Իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը վաստակել է 73 միավոր եւ երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ ունի 10 միավորի առավելություն: Առաջնության ավարտից 3 տուր առաջ «Բավարիան» ապահովեց չեմպիոնական տիտղոսը (5-րդ անգամ անընդմեջ):

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 0:6

Դավիդ Ալաբա, 19, Ռոբերտ Լեւանդովսկի, 36, 45, Արյեն Ռոբեն, 66, Թոմաս Մյուլեր, 80, Ջոշուա Կիմիխ, 85

Հեռացում՝ Լուիս Գուստավո («Վոլֆսբուրգ»), 78, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում