21:03  ,  29 ապրիլի, 2017

«Մոնակոն» հասավ կամային հաղթանակի եւ առաջ անցավ ՊՍԺ-ից

Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրում «Մոնակոն» տանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Թուլուզի» նկատմամբ: Պորտուգալացի Լեոնարդու Ժարդիմի գլխավորած թիմը 83 միավորով առաջին տեղում է եւ 3 միավորի առավելություն է ունի ՊՍԺ-ի նկատմամբ: Առաջնության ավարտին մնացել է չորս տուր:

Ֆրանսիայի առաջնություն, 35-րդ տուր

«Մոնակո» - «Թուլուզ»՝ 3:1

Կամիլ Գլիկ, 49, Կիլիան Մբապե, 64, Տոմա Լեմար, 75 – Օլա Տոյվոնեն, 46

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում