Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Վալենսիային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Արքայական թիմի կազմում աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ բրազիլացի պաշտպան Մարսելոն:
Ռոնալդուն կարող էր նաեւ դուբլի հեղինակ դառնալ, սակայն վրիպեց 11 մետրանոցից: «Վալենսիայի» բրազիլացի դարպասապահ Դիեգո Ալվեսը որսաց գնդակը:
34 խաղից հետո «Ռեալը» 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» հետ է 3 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր
«Ռեալ» - «Վալենսիա»՝ 2:1
Կրիշտիանու Ռոնալդու, 27, Մարսելո, 86 - Դանիել Պարեխո, 82
Չիրացրած 11մ՝ Ռոնալդու, 57
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում