20:06  ,  29 ապրիլի, 2017

«Ռեալը» հաղթեց Ռոնալդուի եւ Մարսելոյի գոլերի շնորհիվ

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Վալենսիային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Արքայական թիմի կազմում աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ բրազիլացի պաշտպան Մարսելոն:

Ռոնալդուն կարող էր նաեւ դուբլի հեղինակ դառնալ, սակայն վրիպեց 11 մետրանոցից: «Վալենսիայի» բրազիլացի դարպասապահ Դիեգո Ալվեսը որսաց գնդակը:

34 խաղից հետո «Ռեալը» 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» հետ է 3 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ռեալ» - «Վալենսիա»՝ 2:1

Կրիշտիանու Ռոնալդու, 27, Մարսելո, 86  - Դանիել Պարեխո, 82

Չիրացրած 11մ՝ Ռոնալդու, 57 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում