19:51  ,  29 ապրիլի, 2017

Ջեյմի Վարդիի գոլը հաղթանակ բերեց «Լեսթերին», օրվա արդյունքները

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոն «Լեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Վեստ Բրոմվիչին» եւ առավելության հասավ Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդիի գոլի շոնրհիվ՝ 1:0:

«Լեսթերը» 40 միավորով բարձրացավ 11-րդ տեղ եւ 9 միավոր գերազանցում է վտանգավոր գոտու (18-20 տեղ) լավագույն թիմ «Սուոնսիին»: «Վեստ Բրոմվիչը» 44 միավորով 8-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Վեստ Բրոմվիչ» - «Լեսթեր Սիթի»՝ 0:1

Ջեյմի Վարդի, 43

«Սաութհեմփթոն» - «Հալ Սիթի»՝ 0:0

Չիրացրած 11մ՝ Դուշան Տադիչ («Սաութհեմփթոն»), 90+1

«Սթոք Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 0:0

«Սանդերլենդ» - «Բորնմութ»՝ 0:1

Ջոշուա Քինգ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով