19:24  ,  29 ապրիլի, 2017

Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիան» ու «ՌԲ Լայպցիգը» միավորներ կորցրին

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում միավորներ կորցրեցին մեդալների համար պայքարող «ՌԲ Լայպցիգն» ու Դորտմունդի «Բորուսիան»: Լայպցիգի ֆուտբոլիստը բավարարվեցին 0:0 հաշվով «Ինգոլշտադտի» հետ պայքարում: Հաշիվը չբացվեց նաեւ «Բորուսիայի» եւ «Քյոլնի» խաղում:

«ՌԲ Լայպցիգը» 63 միավորով երկրորդ տեղում է, Դորտմունդի «Բորուսիան» ունի 57 միավոր եւ երրորդն է:

Առաջատարը 70 միավոր վաստակած Մյունխենի «Բավարիան» է, որը ապրիլի 29-ին կհյուրընկալվի «Վոլֆսբուրգին»:

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Քյոլն»՝ 0:0

«ՌԲ Լայպցիգ» - «Ինգոլշտադտ»՝ 0:0

Հեռացում՝ Ալֆրեդո Մորալես («Ինգոլշտադտ»), 86

«Մայնց» - «Բորուսիա Մ.»՝ 1:2

Յոշինորի Մուտո, 89 - Լարս Շտինդլ, 31, Նիկո Շուլց, 46

«Դարմշտադտ» - «Ֆրայբուրգ»՝ 3:0

Ֆելիքս Պլատե, 22, Ժերոմ Գոնդորֆ, 45, Սվեն Շիպլոկ, 65

«Վերդեր» - «Հերտա»՝ 2:0

Ֆին Բարտելս, 9, Մաքս Կրուզե, 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով