18:53  ,  29 ապրիլի, 2017

«Ալաշկերտն» ուժեղ էր «Արարատից»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Ալաշկերտն» ընդունեց «Արարատին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը:

«Ալաշկերտը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավորի առավելություն ունի 24 հանդիպում անցկացրած «Գանձասար-Կապանի» նկատմամբ: «Արարատը» 9 միավորով վերջին տեղում է:

Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 3:1

Արտակ Եդիգարյան, 17, 54, 11մ, Զավեն Բադոյան, 90+3 - Սերգեյ Մկրտչյան, 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս