17:12  ,  29 ապրիլի, 2017

«Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Էսպանյոլի» դեմ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է թիմի հայտացուցակը «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի խաղին: Սրունքի մկանային վնասվածքի պատճառով բացակայում է կիսապաշտպան Անդրես Ինյեստան: Կատալոնական թիմին չեն օգնի նաեւ Ռաֆինյա Ալկանտարան, Ալեյշ Վիդալը, Ժերեմի Մաթյոն:

Դարպասապահներ. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Յասպեր Սիլեսեն:

Պաշտպաններ. Ժերար Պիկե, Խավյեր Մասկերանո, Ժորդի Ալբա, Լյուկա Դին, Սամյուել Ումտիտի:

Կիսապաշտպաններ. Իվան Ռակիտիչ, Սերխիո Բուսկետս, Արդա Թուրան, Սերխի Ռոբերտո, Անդրե Գոմեշ, Դենիս Սուարես:

Հարձակվողներ. Լուիս Սուարես, Լիոնել Մեսի, Նեյմար,  Պակո Ալկասեր, Կարլես Ալենյա:

Ապրիլի 29-ին կայանալիք «Էսպանյոլ» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում