16:07  ,  29 ապրիլի, 2017

Սթիվեն Ջերարդի ընտանիքում ծնվել է չորրորդ երեխան

«Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը Ինստագրամի էջում գրել է չորրորդ երեխայի ծննդյան մասին: 36-ամյա Ջերարդը երեք դուստրերից հետո ունեցել է առաջին որդին, որին անվանակոչել են Լիո:

Ջերարդի առաջնեկը ծնվել է 2004-ին, երկրորդ դուստրը՝ 2006-ին, երրորդը՝ 2011-ին:

Հիշեցնենք, որ Ջերարդը մարզիչի կարիերա է սկսել «Լիվերպուլի» ակադեմիայում եւ կլինի ակումբի պատանեկան թիմի գլխավոր մարզիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում