13:21  ,  29 ապրիլի, 2017

Ինյեստայի մասնակցությունը «Էսպանյոլի» դեմ խաղին հարցականի տակ է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստայի մասնակցությունը «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի հանդիպմանը հարցականի տակ է: 32-ամյա ֆուտբոլիստը աճուկի ցավերի պատճառով բաց է թողել ապրիլի 28-ի մարզումը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ հայտացուցակը կհրապարակի խաղից առաջ: Որակազրկումից հետո կազմ է վերադարձել բրազիլացի հարձակվող Նեյմարը:

Ապրիլի 29-ին կայանալիք «Էսպանյոլ» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում