12:32  ,  29 ապրիլի, 2017

Կլաուդիո Բրավոն այս մրցաշրջանում այլեւս չի օգնի «Մանչեսթեր Սիթիին»

«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրից տեղափոխված խաղում (0:0) վնասվածք ստացած «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն այս մրցաշրջանում խաղադաշտ այլեւս դուրս չի գա: Բուժզննումը չիլիացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշել է սրունքի մկանի վնասվածք, որի պատճառով նա բաց կթողնի երեք շաբաթ, հաղորդում է Goal.com-ը: Մրցաշրջանի վերջին հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի մայիսի 21-ին:

34-ամյա դարպասապահը Անգլիայի ընթացիկ առաջնության 22 խաղում բաց է թողել 26 գոլ: 6 խաղում նա դարպասը պահել է անառիկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս