00:46  ,  29 ապրիլի, 2017

«Բազելն» 8-րդ անգամ անընդմեջ դարձավ Շվեյցարիայի չեմպիոն

Ֆուտբոլի Շվեյցարիայի Սուպերլիգայի 30-րդ տուրում «Բազելը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Լյուցերնի» նկատմամբ եւ ապահովեց չեմպիոնական տիտղոսը: 77 միավոր վաստակած «Բազելը» 24 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Յանգ Բոյզին», որը 7 հանդիպում ունի մինչեւ առաջնության ավարտը:

«Բազելն» 8-րդ անգամ անընդմեջ է դառնում չեմպիոն: Ակումբը Շվեյցարիայի 20-ակի չեմպիոն է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում