00:38  ,  29 ապրիլի, 2017

«Յուվենտուսը» չհաղթեց Բերգամոյում

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Թուրինի «Յուվենտուսը» Բերգամոյում մրցեց «Ատալանտայի» հետ եւ հաղթանակը բաց թողեց նախավերջին րոպեին՝ 2:2:

«Յուվենտուսը» 84 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ռոման» 33 խաղից հետո ունի 75 միավոր: «Ատալանտան» 64 միավորով 5-րդ տեղում է:

Իտալիայի առաջնության ավարտին մնացել է 4 տուր:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ատալանտա» - «Յուվենտուս»՝ 2:2

Անդրեա Կոնտի, 45, Ռեմո Ֆրոյլեր, 89 - Լեոնարդո Սպինացոլա, 50, ինքնագոլ, Դանի Ալվես, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս