Թենիսի Բարսելոնայի մրցաշարի քառորդ եզրափակիչում ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվեց արգենտինացի Օրասիո Սեբալյոսին, որի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Ռաֆայել Նադալը:
Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կմրցեն բրիտանացի Էնդի Մարեյն ու ավստրիացի Դոմինիկ Տիմը:
Բարսելոնա, քառորդ եզրափակիչ
Դոմինիկ Տիմ (Ավստրիա, 4) - Յուիտի Սուգիտա (Ճապոնիա)՝ 6:1, 6:2
Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա, 1) - Ալբերտ Ռամոս-Վինոլաս (Իսպանիա, 10)՝ 2:6, 6:4, 7:6 (4)
Հեն Չեն (Հարավային Կորեա) - Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 3)՝ 6:7 (1), 2:6
Կարեն Խաչանով (Ռուսաստան) - Օրասիո Սեբալյոս (Արգենտինա)՝ 4:6, 1:6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում