17:22  ,  28 ապրիլի, 2017

Սթիվեն Ջերարդը՝ «Լիվերպուլի» Մ-18 թիմի գլխավոր մարզիչ

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդն այս ամռանը կնշանակվի «Լիվերպուլի» մինչեւ 18 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

«Լիվերպուլի» լեգենդար ավագը կարիերան ավարտել էր 2016-ի նոյեմբերին եւ աշխատանքի անցել անգլիական ակումբի ակադեմիայում: Նա կփոխարինի Նիլ Կրիտչիլին, որը կտեղափոխվի «Լիվերպուլի» մինչեւ 23 տարեկանների թիմը:

Հիշեցնենք, որ Սթիվեն Ջերարդն անգլիական ակումբի կազմում հանդես է եկել 1998-2015-ը՝ 697 խաղում դառնալով 184 գոլի եւ 104 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում