09:55  ,  28 ապրիլի, 2017

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը մանչեսթերյան դերբիում

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրից տեղափոխված խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 1 հարված, որից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը: Մխիթարյանը կատարել է 23 փոխանցում՝ 91.3 տոկոս ճշգրտությամբ: 28-ամյա կիսապաշտպանը 3 անգամ շրջանցել մրցակցին ու 1 անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնների խախտում թույլ չի տվել, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները  խախտել է 3 անգամ: Արդյունքում՝ նա ստացել է 6.86 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի խաղը (7.48):

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» դաշտում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 85 րոպե: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով