00:54  ,  28 ապրիլի, 2017

174-րդ մանչեսթերյան դերբիում հաղթող չեղավ, Մխիթարյանը խաղաց 85 րոպե

Անգլիայի առաջնության 26-րդ տուրից տեղափոխված խաղում մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: 174-րդ մանչեսթերյան դերբիում հաղթող չեղավ: Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

Վերջնամասում դաշտի տերերը ստացան թվային առավելություն, սակայն օգտվել դրանից չկարողացան: 84-րդ րոպեին դաշտի տերերի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի նկատմամբ խախտման եւ վիճաբանությունում նրան գլխով հարվածելու համար հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին: 85-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինեց հոլանդացի պաշտպան Թիմոթի Ֆոսու-Մենսան:

Ավելացված ժամանակում «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը գրավեց իսպանացի Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը, սակայն խաղից դուրս վիճակում էր եւ գոլը չգրանցվեց: Ժեզուսը ոտքի կոտրվածքից հետո առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ՝ 86-րդ րոպեին փոխարինելով անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգին:

«Մանչեսթեր Սիթին» 65 միավորով չորրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 1 միավոր է հետ եւ 5-րդն է:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:0

Հեռացում՝ Մարուան Ֆելաինի («Մանչեսթեր Յունայթեդ»), 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս