Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց Վիգոյի «Սելտային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով:
Արգենտինացի Խորխե Սամպաոլիի գլխավորած թիմն այս հաղթանակի շնորհիվ 68 միավորով հավասարեց երրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյին», սակայն զիջում է գոլերի տարբերությամբ: Առաջատարներ «Բարսելոնան» ու «Ռեալն» ունեն 78-ական միավոր:
Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր
«Սեւիլիա» - «Սելտա»՝ 2:1
Խոակին Կոռեա, 49, Վիսամ Բեն-Եդեր, 79 - Յագո Ասպաս, 53, 11մ
Հեռացում՝ Պեդրո Էրնանդես («Սելտա»), 56, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում