00:21  ,  28 ապրիլի, 2017

«Սեւիլիան» հաղթեց եւ հավասարվեց Մադրիդի «Աթլետիկոյին»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց Վիգոյի «Սելտային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

Արգենտինացի Խորխե Սամպաոլիի գլխավորած թիմն այս հաղթանակի շնորհիվ 68 միավորով հավասարեց երրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյին», սակայն զիջում է գոլերի տարբերությամբ: Առաջատարներ «Բարսելոնան» ու «Ռեալն» ունեն 78-ական միավոր:

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Սեւիլիա» - «Սելտա»՝ 2:1

Խոակին Կոռեա, 49, Վիսամ Բեն-Եդեր, 79 - Յագո Ասպաս, 53, 11մ

Հեռացում՝ Պեդրո Էրնանդես («Սելտա»), 56, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում