23:50  ,  27 ապրիլի, 2017

Պրեմյեր լիգան արգելեց չինացի գործարարին գնել «Սաութհեմփթոնը»

Անգլիայի առաջնության ղեկավարությունը արգելափակել է «Սաութհեմփթոնի» վաճառքը չինացի գործարար Գաո Չժիշենին 200 միլիոն ֆունտ ստերլինգով, հաղորդում է Daily Mail-ը: Մերժման պատճառը Չժիշենի անցյալն է: Նա առնչություն է ունեցել չինացի պաշտոնյաների կաշառման գործին, որի հետեւանքով նրանցից մեկը դատապարտվել է մահվան: Չժիշենը պատժից խուսափել է իրավապահների հետ համագործակցելու եւ ցուցմունք տալու դիմաց:

Պրեմյեր լիգան նաեւ անթույլատրելի է համար, որ 200 միլիոն ֆունտ ստերլինգի 70 տոկոսը եղել է վարկային միջոց:

Սպասվում է, որ բանակցությունները կշարունակվեն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս